Օհայո նահանգի 20-ամյա բնակիչ Քրիստոֆեր Լի Քորնելը զանգահարել է տեղական հեռուստաալիք եւ խոստովանել, որ «Իսլամական պետության» կողմնակից է: Մեկ ժամանոց հարցազրույցում նա հայտարարել է, թե պատրաստվում է սպանել կառավարական պաշտոնյաներին՝ ահաբեկիչների բազաները հրետակոծելու համար:

Ցինցինատիի բնակիչը նաեւ հայտնել է, թե սկզբից կկրակեր ԱՄՆ նախագահի գլխին, ապա կսպաներ Կոնգրեսի անդամներին, հաղորդում է Gazeta-ն:

Քորնելի փաստաբանները դատարանով փորձել էին հասնել հարցազրույցի չեղարկմանը, սակայն դատարանը թույլատրել էր հեռարձակել: