Շվեյցարիան ընդլայնել է հակառուսական պատժամիջոցները։ Դրանք  մասնավորապես վերաբերում են Ղրիմին եւ Սեւաստոպոլին։ Այս մասին համապատասխան որոշումը մարտի 6-ին ընդունել է Շվեյցարիայի դաշնային խորհուրդը, տեղեկացնում է հաստատության պաշտոնական կայքը։

Նոր պատժամիջոցները ընդունվել են ի լրումն 2014թ. օգոստոսի 27-ին Բեռնի ընդունած միջոցների։ Հաղորդվում է, որ որոշումը կայացվել է Եվրամիության հետ գործողությունները առավել հստակ համաձայնեցնելու նպատակով, գրում է Lenta-ն։

Համաձայն նոր որոշման՝ Շվեյցարիան արգելում է ներդրումներ կատարել Ղրիմի ու Սեւաստոպոլի տնտեսության մեջ։ Միաժամանակ արգելվում է համագործակցել տուրիստական եւ մի շարք այլ ոլորտներում։ Այս շրջաններ որոշ ապրանքների ներկրման վրա գործող արգելքը ընդլայնվել է մի քանի կետով։

Ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գործող ցուցակում ավելացվել է եւս 28 դրույթ։ Ցուցակում ընդգրկված անձանց համար Շվեյցարիայի տարածքն այսուհետ փակ է։ Այդ անձանց հետ ֆինանսական հաստատություններն այլեւս չեն  կարող նոր գործնական  հարաբերություններ ունենալ։