ՌԴ Եկատերինբուրգ քաղաքի ղեկավար Եվգենի Ռոյզմանը պաշտպանել է քաղաքի փողոցներից մեկը սպանված քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի անունով անվանակոչելու գաղափարը։ Նշենք, որ առաջարկն առաջ էր քաշել Եկատերինբուրգի քաղաքային Դումայի պատգամավոր Դմիտրի Գոլովինը։ Քաղաքապետն այդ գաղափարը միանգամայն ողջամիտ է համարում։  Նախաձեռնությունը քննարկման է դրվելու քաղաքային Դումայում, իսկ այնուհետեւ՝ անվանափոխման հանձնաժողովում։

Հիշեցնենք, որ Բորիս Նեմցովը սպանվել էր փետրվարի 27-ի ուշ երեկոյան Մոսկվայում: