Մոսկվայում իրավապահները ձերբակալել են տաջիկներից կազմված հանցագործ խմբավորում, որոնցից առգրավվել է սեւ գույնի հերոին։
Ենթադրաբար թմրանյութը պատրաստված է չմաքրված օփիումի հումքից եւ թունաքիմիկատներ է պարունակում, քանի որ նրա պատրաստման համար քիմիական բաղադրանյութեր են օգտագործվում, որոնք չեն մաքրվում թմրանյութի միջից եւ ներթափանցում են օրգանիզմ, տեղեկացնում է Gazeta-ն՝ վկայակոչելով ոստիկանության տարածած հայտարարությունը։
«Տաջիկստանի ձերբակալված քաղաքացիները հայտնել են, որ Մոսկվա են եկել արտագնա աշխատանքի։ Հանցագործության մասնակիցները գործել են կատարել են Տաջիկստանում գտնվող կազմակերպիչների ցուցումներով»,- ասված է հայտարարության մեջ։
Փաստի առընչությամբ հարուցվել է քրեական գործ։





























