Միացյալ թագավորության Անկախության կուսակցության (UKIP) առաջնորդ Նայջել Ֆարաժը բացահայտորեն մեղադրել է երկրի վարչապետ Դեւիդ Քեմերոնին վախկոտության մեջ։
Առաջնորդի կարծիքով՝ Քեմերոնը իրեն տղամարդավարի չի պահել ՝ հրաժարվելով ընդդիմության առաջնորդ, լեյբորիստ Էդ Միլիբենդի հետ դեմ առ դեմ քննարկումներից։
«Վարչապետի թիմը ամենասկզբից ամեն բան անում էր քննարկումներին խանգարելու համար։ Ինչու՞։ Նախ առաջինը, Քեմերոնը անցյալ տարի քննարկումների ժամանակ մասնակիցների մեջ վատագույն արդյունքները ցույց տվեց, եւ նրա խորհրդականները ձգտում են խուսափել եւս մեկ խայտառակությունից։ Եվ երկրորդ՝ նա պարզապես վախենում է»,- մեջբերում է քաղաքական գործչի հայտարարությունը ՏԱՍՍ-ը։





























