Եգիպտոսում սկսել են ի կատար ածել նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի համախոհների մահվան դատավճիռները։ Այս մասին գրում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Եգիպտոսի ՆԳՆ տարածած հայտարարությունը։

Տեղական ժամանակով ժամը 7։00-ին կախաղան է բարձրացվել Մահմուդ Ռամադանը, տեղեկացնում է Gazeta-ն։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եգիպտոսի դատարանը մահվան էր դատապարտել «Մուսուլման եղբայրներ» շարժման 183 ակտիվիստի։