Ստեփանակերտում մարտի 7-ին տեղի է ունեցել «Ազգային վերածնունդ» կուսակցության համագումարը: Համաձայն կուսակցության կանոնադրության` համապետական ընտրություններից առաջ հրավիրվում է կուսակցության համագումար:
««Ազգային վերածնունդ» կուսակցության համար քաղաքականությունն ամենօրյա գործունեություն է, որն իր գոյության երկու տարիների ընթացքում կուսակցությունն ապացուցել է ակտիվ աշխատանքով, չնայած սահմանափակռեսուրսներին` կատարելով մշտական աշխատանք Արցախի ամբողջ տարածքում, կազմակերպելով հանրային քննարկումներ, բարձրացնելով խնդիրներ եւ առաջարկելով դրանց լուծման սեփական տարբերակները: Ելնելով վերոնշյալից`Համագումարը առաջարկել է կուսակցության Գործադիր մարմնին, կուսակցության նախագահին եւ տարածքային կառույցներին`
1. 2015թ. մայիսի 3-ին կայանալիք ԼՂՀ ԱԺ ընտրություններին ընդառաջ ամբողջականացնել կուսակցական եւ ոչ կուսակցական գործիչների հետ բանակցությունները` մեծամասնական բոլոր ընտրատարծքներում թեկնածուներ առաջադրելու/սատարելու եւ կուսակցության համամասնական ցուցակ ձեւավորելու համար:
2. Քաղաքական թիմի մեջ ներգրավել Արցախում ճանաչված, արժանիքներ եւ հեղինակություն ունեցող անձանց:
3. Գործունեության հիմքում դնել թիմային աշխատանքը` ուժեղացնելով կուսակցական եւ համակիր կառույցները:
4. Օրենքով սահմանված կարգով ռեսուրսներ ներգրավել կուսակցության առաջիկա աշխատանքների համար:
Մինչեւ մարտի 19-ը տեղի կունենա «Ազգային վերածնունդ» կուսակցության Գործադիր մարմնի նիստ, որը կհաստատի եւ կենտրոնական ընտրական հանձնաժողով կներկայացնի կուսակցության համամասնական ցուցակը: Կհաստատվեն նաեւ մեծամասնական թեկնածուները: «Ազգային վերածնունդ» կուսակցությունը ստեղծվել է 2013թ. փետրվարին եւ գրանցվել 2013թ. մայիսին: Կուսակցությունն այժմ ունի շուրջ 560 անդամ Արցախի բոլոր շրջաններում»,- ասվում է հայտարարության մեջ:





























