Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի խնամի Մուրադ Գուլոյանը եւս հեռանում է ԲՀԿ-ից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մուրադ Գուլոյանը:

Թիվ 27 ընտրատարածքից մեծամասնականով ընտրված պատգամավորը առայժմ կուսակցությունից է դուրս եկել եւ գործունեությունը կշարունակի խմբակցության կազմում՝ որպես անկախ պատգամավոր, թեեւ ապագայում չի բացառվում, որ նա դուրս գա նաեւ խմբակցությունից:

Մուրադ Գուլոյանը նշեց, որ ինքը որեւէ խնդիր չունի ԲՀԿ նորընտիր նախագահ Նաիրա Զոհրաբյանի հետ: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի ընդդիմադիր դաշտում գործելուն, Մուրադ Գուլոյանը կարճ պատասխանեց՝ «կապրենք, կտեսնենք»:

Հիշեցնենք, որ նրա որդին՝  Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանը, ավելի վաղ էր հայտարարել ԲՀԿ անդամությունը դադարեցնելու մասին: