Նիգերիայում գործող «Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորման գրոհայինները իրենց հավատարմությունն են հայտնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը։ Ենթադրաբար, հավատարկության երդումը տվել է «Բոկո Հարամի» առաջնորդ Աբուբաքար Շեքաուն։ Նրա ձայնով աուդիո ձայնագրությունը հրապարակվել է համացանցում։ «Մենք հայտարարում ենք մեր հավատարմությունը «Իսլամական պետության» խալիֆին, որին մենք կլսենք եւ կենթարկվենք ինչպես դժվար, այնպես էլ բարգավաճման ժամանակներում»,-ասված է նրա դիմումում։

«Բոկո Հարամ» արմատական իսլամիստական խմբավորումը պայքարում է Նիգերիայի հյուսիս-արեւելքում իսլամական խալիֆայության ստեղծելու և շարիաթի նորմեր հաստատելու համար։ Խմբավորումն այդ նպատակով հաճախ դիմում է ահաբեկչական գործողությունների։