Շիրակի մարզի Մայիսյան գյուղի հարակից տարածքում, Գյումրի-Բավրա ճանապարհին, Քեթիի մատուռի մոտ այս գիշեր դիակ է հայտնաբերվել։

Մայիսյանի գյուղապետ Հակոբ Բաղդասարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ժամը 11-ի սահմաններում ոստիկանությունից ահազանգել են, որ գյուղի տարածքում դի է հայտնաբերվել։

«Երիտասարդ էր,  30-35 տարեկան կլիներ։ Դեմքը լրիվ դեֆորմացված էր։ Դժվար է ասել, հրազենային վնասվածքից էր մահացել, թե ոչ։ Ինձ զանգահարեցին ասացին, որ նման դեպք է եղել։ Սկզբում կարծում էինք, որ մեր անասնագոմերի աշխատողներից մեկը կարող է լինել։ Ճշտեցինք, որ բոլոր աշխատողները տեղում են։ Քանի որ նա մեր գյուղից չէր, թող իրավապահներն անեն իրենց գործը»,-ասաց գյուղապետը։