Նեպալի մայրաքաղաք Կատմանդուի միջազգային օդանավակայանը թուրքական օդանավի վթարից 4 օր անց վերսկսել է աշխատանքը։ Այս ընթացքում Կատմանդուից ավելի քան 20 հազար զբոսաշրջիկներ չեն կարողացել թռչել։
«Օդանավը հեռացրել են թռիչքուղուց։ Ուղեւորները կարող են կապ հաստատել իրենց ավիաընկերությունների հետ եւ ստուգել նախատեսված չվերթները»,-ասել է օդանավակայանի գլխավոր մենեջեր Բիրենդրա Պրասադա Շրեշտը։
Հիշեցնենք, որ մարտի 3-ին Կատմանդուի օդանավակայանում վայրէջքի ժամանակ Turkish Airlines-ին պատկանող օդանավը դուրս է եկել թռիչքուղուց։ Բոլոր ուղեւորները՝ թվով 248, տարհանվել են։ Նրանցից 4-ը ստացել են թեթեւ վնասվածքներ։





























