Բարսելոնի օդանավակայանում ձերբակալել են Մարոկկոյի քաղաքացուհուն, որը պատրաստվում էր մեկնել Սիրիա՝ միանալու «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններին։

Սամիրա Յերոուի ձերբակալման գործողություանը մասնակցել են իսպանիայի եւ Թուրքիայի իրավապահ մարմինները։ Մշտապես Իսպանիայում բնակվող Մարոկկոյի քաղաքացի Սամիրային ձերբակալել են այն պահին, երբ նա 3-ամյա որդու հետ փորձել է հատել թուրք-սիրիական սահմանը, որպեսզի միանա «ԻՊ»-ին։

Թուրքիայից նրան ուղարկել են Իսպանիա։ Կինը փնտրել է «Իսլամական պետության» կողմնակիցների կանանց շրջանում, որոնք ապրում են Եվրոպայում եւ Մարոկկոյում։

Կինը որդու հետ հեռացել է Կատալոնիայից նախորդ տարվա դեկտեմբերին։ Երեխայի անհետանալու մասին իրավապահներին հայտնել է նրա հայրը, որն Իսպանիայի քաղաքացի է։