Ամերիկյան Նյու Ջերսիում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով վրացի զինվորական կուրսանտներ են զոհվել՝ Բեսարիոն Գորջոլաձեն եւ Իոսիֆ Մակարիձեն:

Վրաստանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն, կուրսանտները եղել են ամերիկացի վարորդի վարած մեքենայում: Վարորդը սառցակալած ճանապարհին կորցրել է մեքենայի կառավարությունը: Նրան ծանր վիճակում հիվանդանոց են տեղափոխել:

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, ամերիկյան ոստիկանությունը հետաքննում է վթարի հանգամանքները:

Կուրսանտների զոհվելու կապակցությամբ նրան հարազատներին ցավակցություն են հայտնել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, կառավարության եւ խորհրդարանի ներկայացուցիչներ: