Մալիում «Ալ Մուրաբիթուն» արմատական խմբավորման ահաբեկիչներն այսօր՝ մարտի 8-ին, կրակ են բացել երկրի Կիդալ քաղաքի մոտ տեղակայված ՄԱԿ-ի առաքելության ճամբարի վրա։ Գրոհայինները անկառավարելի հրթիռներ ու հրետանի են կիրառել։ Մահացել է մեր խաղաղապահ եւ երկու խաղաղ բնակիչ, հաղորդում է Reuters-ը։
Գրոհայինների այս հարձակումն ամենախոշորն է Մալիում նախորդ տարվա դեկտեմբերից «Հյուսիսային սեկտոր» հատուկ ռազմաբազայի ստեղծումից հետո։
Այդ տարածքներում հատուկ ռեժիմի հաստատման նպատակը տարածաշրջանում կայունություն հաստատելն է։





























