Լոնդոնում ձերբակալել են տղամարդու, որը մարտի 7-ի լույս 8-ի գիշերը մի քանի ժամ անցկացրել է բրիտանական խորհրդարանի շենքի տանիքին: Իրավախախտին ձերբակալել են պահպանվող տարածք ապօրինի մուտք գործելու եւ գույքին վնաս հասցնելու կասկածանքով:
«Առայժմ դժվար է ասել պատճառը, որը ձերբակալվածին դրդել է նման գործողությունների»,- ասված է Լոնդոնի ոստիկանության հայտարարությունում:
Reuters-ի փոխանցմամբ, մարտի 7-ի ուշ երեկոյան լոնդոնյան ոստիկանություն մ քանի քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ Վեսթմինսթերյան պալատի տանիքին մարդ կա: Հատուկ գործողությունն իրականացնելուն նաեւ հոգեբան-բանակցողներ են մասնակցել:


























