Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում Carrefour սուպերմարկետի մոտ պայթյուն է որոտացել, որի հետեւանքով վիրավորվել է 6 մարդ։

Եգիպտոսի անվտանգության ծառայության ներկայացուցիչների խոսքով՝ պայթյունը տեղի է ունեցել քաղաքի արեւելյան շրջանում։ Պայթուցիկ սարքը եղել է ֆրաբնսիական Carrefour առեւտրային ցանցի սուպերմարկետի մոտ։

Տեղի իշխանությունները ահաբեկչության համար մեղադրում են իլամիստներին, որոնց նպատակը «Եգիպտոսն ապագան է» անվանումով միջազգային կոնֆերանսի նախաշեմին երկրում իրավիճակի ապակայունացումն է, որը նախատեսված է հաջորդ շաբաթ։