Բելգիայի մայրաքաղաքում կատուներով երկրորդ սրճարանն է բացվել: Առաջինը բացվել էր չորս ամիս առաջ:

Հաստատությունը, որտեղ կարելի է շոյել փափկամազ կենդանիներին, բացվել է XIX դարի հյուրանոցում գտնվող De Ultieme Hallucinatie ռեստորանի երկրորդ հարկում: Հյուրանոցը, ի դեպ, վերականգնել է ճարտարապետ Փոլ Ամեսսը:

Ռետրո ոճով սրճարանում վեց կատուներ են շրջում՝ Յոմի, Յուկի, Սոֆի, Լյուզ, Լորդ եւ Դոմինգո անուններով: Ըստ Euromag-ի, բոլոր կենդանիները սրճարան են բերվել կենդանիների ապաստանից: