Այսօր հայերին ստիպում են մոռացության մատնել մեր պատմական հայրենիքի տարածքները։ Այս մասին մարտի 12-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է պատմական գիտությունների թեկնածու Գեւորգ Յազիչյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը ավելի շուտ խոսում է բարոյական եւ էմոցիոնալ փոխհատուցման մասին, քան լուրջ քաղաքական պահանջներ է ներկայացնում։ «Մեր պատմական հայրենիքի մեծ մասը այսօր գրավված է։ Այսօր մենք չենք հիշում Արեւմտյան Հայաստանի մասին»,-  հայտարարել է պատմաբանը՝ դժգոհություն հայտնելով Հայոց ցեղասպանության 100-ամյակի Համահայկական հռչակագրի կապակցությամբ։ «Հռչակագիրը կոչվում է համահայկական։ Ես անձամբ ինձ հայ եմ համարում, եւ ուրեմն, եթե ես համաձայն չեմ հռչակագրի հետ, ապա այն չի կարող կոչվել համահայկական։ Ինձ չի գոհացնում «Հիշում ենք եւ պահանջում» կարգախոսը։ Ի՞նչն ենք մենք հիշում։ Ի՞նչ փոխհատուցում ենք պահանջում։ Մենք պետք է մեր հողերը հստակ հետ պահանջենք»,- ընդգծել է Յազիչյանը։