Մարոկկոյի տարածքում մասնագետները հսկայական խեցգետնակերպի լավ պահպանված մնացորդներ են հայտնաբերել:
Պարզվել է, որ երկու մետր երկարությամբ գիշատիչը պատկանել է անոմալոկարիդների խմբին, որոնք ժամանակակից խեցգետնակերպերի, միջատների եւ սարդերի նախնիներն են եւ ծովային էկոհամակարգում գոյություն են ունեցել 480 մլն տարի առաջ:
«Ծովահրեշը», որը անոմալոկարիս անվանումն է ստացել, որն ականակրի տեսքով գլուխ եւ 11 հատվածից բաղկացած մարմին է ունեցել:
Ըստ Informing-ի, ի տարբերություն իր ժամանակակից ցեղակիցների, այն մեծ չափերով աչքի չի ընկնում: Ընդ որում, այս տեսակի որոշ ներկայացուցիչներ ավելի երկար են ապրել, քան նախկինում էր ենթադրվում:





























