Մարտի 28-ից մինչեւ ապրիլի 6-ը Մեխիկոյի դաշնային շրջանի քաղաքներից մեկում՝ Խոչիմիլկոյում, 130-րդ անգամ Պաղպաղակի տոնավաճառ կանցկացվի: «Համեղ» միջոցառումն այդ աղանդերի հազարավոր սիրահարների է գրավում:

Փառատոնն անցկացվում է Plaza Quirino Mendoza y Cortés կենտրոնական հրապարակում: Մուտքն ազատ է: Այստեղ տեղական պաղպաղի հսկայական տեսականի է առաջարկվում. կիտրոնի, ելակի, վանիլի, անանուխի, պանրի, շոկոլադի եւ այլն:

Ըստ Buenolatina.ru-ի, նախատեսվում են նաեւ ուրախ միջոցառումներ, համերգներ, պարային շոու եւ տարատեսակ ցուցահանդեսներ՝ նվիրված ազգային խոհանոցին:

Փառատոնը հնագույն պատմություն ունի: Այն անցկացվել է այն ժամանակ, երբ պաղպաղակն անհասանելի աղանդեր էր համարվում: Հարյուրամյակներ առաջ Մեքսիկայում այն կարող էին համտեսել միայն արիստոկրատներն ու հոգեւորականներ, սակայն Զատկի առիթով պաղպաղակ էին հյուրասիրում նաեւ բնակչության աղքատ շերտերին: Այդ ժամանակից ի վեր ամեն տարի Զատկի օրերին պաղպաղակի տոնավաճառ է անցկացվում: