ԱՄՆ Քալիֆորնիայի նահանգի բնակիչը վիճակախաղի տոմս է գնել, սակայն կորցրել է այն եւ զրկվել մեկ մլն դոլարի շահումից:
California Lottery վիճակախաղի խաղարկումը տեղի է ունեցել 2014-ի սեպտեմբերի 13-ին: Մարտի 12-ին լրացել է 6-ամյսա ժամկետը, որի ընթացքում քաղաքացին կարող է պահանջել իր շահումը, սակայն ոչ ոք չի ներկայացել շահումն ստանալու:
Շահող տոմսը վաճառվել է Լոս Անջելեսի արվարձան Ռոզմիդի սուպերմարկետներից մեկում: Տեսախցիկը ֆիքսել է գնորդին: Վիճակախաղի կազմակերպիչները հրապարակել են լրատվամիջոցներում նախքան ժամկետի լրանալը:
Մարտի 12-ին երիտասարդը դիմել է California Lottery-ի գրասենյակ եւ հայտարարել, որ տոմսը կորցրել է: Սակայն կանոնների համաձայն առանց տոմսի նա չի կարող հավակնել շահումին, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
«Իրավիճակը տհաճ է, որովհետեւ երբ մեզ մոտ մարդիկ շահում են, մենք ուզում ենք, որ նրանք հնարավորություն ունենան այն ստանալ»,-ասել էվիճակախաղի կազմակերպիչ ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքս Տրավերսոն:





























