Ամեն տարի աշխարհի շատ երկրներում մարտի 15-ին նշվում է փոկերի ձագերի պաշտպանության միջազգային օրը։ Այն սահմանվել է Կենդանիների պաշտպանության միջազգային հիմնադրամի (IFAW) կողմից։
Գրենլանդական փոկի ձագուկներն արդեն տասնամյակներ որսորդության թիրախ են, քանի որ լավ մորթի ունեն։ Հենց փոքրիկ փոկերի գեղեցիկ մորթու պահանջարկն է մարդկանց դրդում ոչնչացնել այդ գեղեցիկ կենդանիներին, ոչ թե կենսական անհրաժեշտությունը։
Գրենլանդական փոկերը բնակվում են Ատլանտիկայում, Սպիտակ, Բարենցի, Գրենլանդիայի ծովերում։ 11 ամիս էգ փոկը կրում է իր ձագուկին, իսկ գարնանը հասուն փոկերը մի քանի շաբաթով ծովիդ դուրս են գալիս եւ սառույցի վրա ձագուկներ ունենում, հաղորդում է Calend-ը։





























