Մարտի 15-ը Պլանետարիումի (երկնքի պատկրը ցույց տվող սարք) միջազգային օրն է։ Տոնը նշվում է աշխարհի շատ երկրներում, որն ունի եվրոպական արմատներ։ Առաջին անգամ տոնը անցկացվել է Իտալիայում 1990 թվականին՝ մոլորակներն ուսումնասիրող իտալացի մասնագտեների ասոցիացիայի նախաձեռնությամբ։ Սակայն հայտնի է, որ ժամանակակից պլանետարիոմը հիշեցնող առաջին սարքի ստեղծման առաջնությունը պատկանում է գերմանացի գիտնականներին։ 1925 թվականին Յեն քաղաքի գորարանում մշակվել եւ պատրաստվել է առաջին ունիվերսալ «Պլանետարիում» պրոյեկցիոն մոդուլը։

Այս տոնը միջազգային է դարձել 1994-ին, երբ այն պաշտպանել են ֆրանսիացի մասնագետների, իսկ դրանից մեկ տարի անց տոնն սկսել են նշել Եվրոպայի 6 երկրներում՝ Բելգիայում, Չեխիայում, Սլովակիայում, Լեհաստանում, Ուկրաինայում եւ Ռուսաստանում, հաղորդում է Calend-ը։