Մեքսիկայի Նուեվո Լեոն նահանգի ոստիկանները ձերբակալել են 13-ամյա տղայի, որի մոտ եղել է Կալաշնիկով ինքնաձիգ՝ փամփուշտներով, ինչպես նաեւ նարիխուանա, հաղորդում է Agence France-Presse-ը:

«Փորձագետները ստուգել են զենքը, այն կապված չէ որեւէ կատարված հանցագործության հետ»,-ասել էփաստաբան Խավիեր Ֆլորեսը:

Միաժամանակ, տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ, ձերբակալվածը տեղի ավազակախմբերից մեկի անդամ է, որը մասնակցել է մի քանի սպանությունների, հաղորդում է Gazeta-ն:

Ֆլորեսի խոսքով՝ տղան ազատ է արձակվել, սակայն նրան անօրինական զենք կրելու եւ թմրանյութեր պահելու մեղարդանքներ է ներկայացվել: