Միավորված թագավորության բնակիչներին առաջարկել են համացանցում քվեարկության միջոցով ընտրել այն թռչունը, որը կդառնա երկրի ազգային խորհրդանիշը։ Ի տարբերություն ԱՄՆ-ի, որտեղ ազգային խորհրդանիշը սպիտակագլուխ արծիվն է, եւ Ֆրանսիայի, որի խորհրդանիշը աքաղաղն է, Բրիտանիան չունի թռչնի տեսքով ազգային խորհրդանիշ։ Այս մասին գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը։
Քվեարկության առաջին փուլից հետո կարճ ցուցակը կրճատվել է մինչեւ 10 թեկնածուի։
Բրիտանիայում հանրահայտ թռչունների ցուցակում են կարապը, կեռնեխը, բուն եւ սերինոսը։





























