Բնապահպանները բրիտանացիներին խնդրել են բադերին հացով չկերակրել, հայտնում է The Times-ը։ Ինչպես գրում է թերթը, տարեկան Անգլիայի եւ Ուելսի գետեր ու ջրանցքներ են լցվում 6 մլն հացի բատոն, որոնց մեծ մասը թռչունները չեն ուտում, ինչը հանգեցնում է առնետների եւ ջրիմուռների բազմացմանը։ Բացի այդ, բորբոսնած հացը կարող է բադերի եւ այլ ջրային թռչունների մոտ շնչուղիների բորբոքման՝ ասպերգիլյոզի պատճառ դառնալ։
Canal &River Trust բարեգործական ընկերությունը կոչ է անում բադերին կերակրել ոչ թե հացով, այլ ավելի բնական միջոցներով, օրինակ խաղողի հատիկներով։ Բադերի համար վնասակար են նաեւ չիփսերը, փոփքորնը, կոնֆետները եւ շոկոլադը, գրում է The Guardian-ը։





























