Գյումրիում մահվան ելքով վրաերթ կատարած եւ փախուստի դիմած վարորդին գտել են: Ինչպես տեղեկացրել էինք՝ մարտի 14-ին, ժամը 01.00-ին սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Գյումրի քաղաքի Գորկու փողոցի թիվ 84/5 հասցեի մոտ վրաերթի էր ենթարկել 56-ամյա Հովհաննես Հովհաննիսյանին, որը տեղում մահացել էր, իսկ վարորդը դիմել էր փախուստի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույն օրը ձեռնարկված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ժամը 16.45-ին բաժին է ներկայացել 38-ամյա Արտյոմ Ա.-ն եւ խոստովանել, որ «Տոյոտա Վինդոմ» մակնիշի ավտոմեքենայով ինքն է վրաերթի ենթարկել տղամարդուն եւ դիմել փախուստի:
Արտյոմ Ա.-ն ձերբակալված է:
Քննությունը շարունակվում է:





























