Բաքվում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել թմրանյութերի պատճառով: Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, ծեծկռտուքին մասնակցել է մոտ 50 մարդ: Ականատեսների վկայությամբ, ծեծկռտուքը սկսել են Եվլախի շրջանից ժամանած երիտասարդները: Տղաները դեպքի վայր են եկել 12 մեքենաներով: Նրանց մոտ եղել է սառը զենք եւ ամրանների կտորներ: Ծեծկռտուքի հետեւանքով կան վիրավորներ ու տուժածներ:
Քննության շահերից ելնելով ծեծկռտուքի պատճառը չի հրապարակվում, սակայն milli.az-ի լրագրողներին հաջողվել է պարզել, որ պատճառը եղել է վաճառված թմրանյութի ցածր որակը:
Հաղորդվում է, որ ծեծկռտուքը տեղի է ունեցել երեք օր առաջ, սակայն մանրամասները մինչ օրս գաղտնի են պահվում:





























