Հնդկաստանի Արեւմտյան Բենգալիա նահանգում մի խումբ չարագործներ կողոպտել են եկեղեցական դպրոցը եւ բռնաբարել 70-ամյա միանձնուհուն։

Ինչպես գրում է CNN-ը, 8 հոգուց բաղկացած խումբը վաղ առավոտյան ներխուժել էր  Ռանաղաթ քաղաքում գտնվող քրիստոնեական եկեղեցին՝ կողոպուտի նպատակով, սակայն տարեց միանձնուհին փորձել էր խանգարել նրանց, եւ որեսզի կնոջը պատժեն, տղամարդկանցից 4-ը բռնաբարել են նրանց։

Դրանից հետո չարագործները, կապելով կնոջն ու այլ միանձնուհիներին,  դիմել են փախուստի։

Նահանգի ներկայացուցիչ Ռ. Սալիմը հայտարարել է, որ միանձնուհին կատարվածից հետո հոսպիտալացվել է։ Բժիշկները նշել են, որ կնոջ ֆիզիկական վիճակը գնահատվում է բավարար, սակայն նա լուրջ հոգեկան ցնցում է տարել։

Times of India պարբերականը նշում է, որ հանցագործների արարքը արձանագրել են տեսախցիկները, ինչի շնորհիվ տեղական իշխանություններն արդեն 8 հոգու ձերբակալել են, որոնց արդեն հարցաքննել են, փոխանցում է Informing-ը։