Համացանցում հայտնի դարձած անժպիտ կատուն իր ներկայությամբ պատվել է Օսթինի ինտերակտիվ արվեստի փառատոնը։ Ի ուրախության կատվի երկրպագուների՝ նրա տիրուհին թույլ է տվել ցանկացողներին նկարվել կենդանու հետ։ Կինը նշել է, որ կատուն այսօր լավ տրամադրություն ունի, եւ աշխարհը կարող է տեսնել նրա առաջին ժպիտը։

Բազմաթիվ ֆանատներ հերթ էին կանգնել կատվի հետ ծանոթանալու համար։ Սակայն 2 ժամ տեւած ֆոտոսեսիայի ընթացքում կատուն ոչ մի ժպիտ չի պարգեւել հանդիսատեսին, գրում է Lifenews-ը։

Grumpy Cat-ն այնքան հանրահայտ էր դարձել համացանցում, որ շուտով Facebook-ում հայտնվել էր նրա սեփական էջը եւ անձնական կայքը։