Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը մայիսի 9-ին չի մեկնի Մոսկվա՝ մասնակցելու Հաղթանաի 70-ամյակի միջոցառումներին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»;

«Ես հրավեր եմ ստացել, բայց մեկ մեկնի: Գործող ագրեսորի եւ նրանց կողքին, որոնք զենքն օգտագործում են Ուկրաինայի արեւելքում քաղաքացիական բնակչության դեմ, մասնակցել զինվորական շքերթի՞ն: Ինձ համար, մեղմ ասած, երկիմաստ կլիներ»,-ասել է Տուսկը:

Ավելի վաղ Կրեմլի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովն ընդգծել էր, որ Ռուսաստանը կդիմանա, եթե ինչ-որ մեկը չգա Մոսկվայի հանդիսություններին մասնակցելու: Նրա խոսքով՝ արդեն 22 երկրների ղեկավարներ հաստատել են, որ մասնակցելու են Մոսկվայում Հաղթանակի 70-ամյակին նվիրված տոնակատարություններին: Հիմնականում դրանք ԱՊՀ եւ ասիական երկրներն են, ինչպես նաեւ Իսրայելը: