Աբդուլլահ Օջալանը Նովրուզի տոնին հանդես կգա հրապարակային նոր ուղերձով։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության պատգամավոր Սըրրը Սուրեյա Օնդերն իր կուսակիցների հետ Իմրալը կղզում ցմահ բանտարկված PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ հանդիպումից հետո հայտնել է, թե Օջալանը այս տարվա Նովրուզի տոնին՝ մարտի 21-ին, կրկին հանդես է գալու հատուկ ուղերձով։
Օնդերը նշել է, թե Օջալանի նախկին ուղերձները խաղաղության ուղերձներ էին, իսկ սա լինելու է ժողովրդավարական հանրապետության համար կյանքի կարեւորություն ունեցող նամակ։





























