Սիրիական ճգնաժամը ծնունդ տվեց «Իսլամական պետություն» կոչվող երեւույթին,։ Այսօր նկատվում է արմատական միտումների աճ։ Այս մասին այսօր՝ մարտի 16-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց արաբագետ  Սարգիս Գրիգորյանը։

Ըստ արաբագետի՝ անցյալ 4 տարիների ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների մասին քիչ է խոսվում։ «Խոսքն առաջին հերթին «Իսլամական պետություն» խմբավորման մասին է։ Եթե չլիներ Սիրիական ճգնաժամը, այսօր մենք չէինք խոսքի  ԻՊ գոյության մասին այս մասշտաբներով, այս ներուժով։

Մյուս միտումը քրդական գործոնն է։ Եթե մինչ ադ քրդերը նույնիսկ քաղաքացիություն չունեին, ապա հիմա Սիրիայի որոշ քրդեր հանդես են գալիս ինքնավարություն ստեղծելու նախաձեռնությամբ։ Մերձավորարեւելյան տարածաշրջանում զարգացող իրադարձությունները փոխում են ուժերի դասավորությունը տարածաշրջանում։ Առաջ են գալիս նոր խաղացողներ, սահմանվում են խաղի նոր կանոններ»,- հավելեց Սարգիս Գրիգորյանը։