Թուրքիայի ամենահին հիվանդանոցներից մեկի՝  Սուրբ Հակոբ հիվանդանոցի նոր շենքի հիմքերը գցվել են հատուկ միջոցառումով։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, Ստամբուլի Էլմադաղում գտնվող եւ նախորդ տարի քանդված Սուրն Հակոբ հիվանդանոցի նախկին շենքի տեղում կառուցվելիք նոր շենքի հիմքերի գցելու արարողությանը մասնակցել են Շիշլիի քաղաքապետ Հայրի Ինոնյուն, Թուրքիայի կաթոլիկ հայերի հոգեւոր առաջնորդ, արք. Լեւոն Զեքիայնը եւ հայ համայնքի այլ ներկայացուցիչներ։

Շիշլիի նախկին փոխքաղաքապետ Էմիր Սարըգյուլը անտեղի պատճառաբանություններով հրաժարվել էր թույլտվություն տալ նոր շենքի կառուցմանը, ինչի հետեւանքով շինարարության սկիզբը հետաձգվեց 3 ամսով։

Սուրբ Հակոբ հիվանդանոցը հիմնադրվել է 1831-ի փետրվարի 8-ին։ Հիվանդանոցի վերջին մասնաշենքը կառուցվել էր 1963-ին, իսկ արդեն 2014-ի մայիսին քանդվել է հին շենքերը եւ կազմվել նոր շենքի կառուցման նախագիծ։