Սիրիայի ճգնաժամի 4 տարիների ընթացքում հայկական համայնքի բնակչության թիվը կտրուկ նվազել է։ Այս մասին մարտի 16-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ  հայտարարեց արաբագետ Հայկ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ այդ 4 տարիները ցույց տվեցին, որ նախագահ Բաշար Ասադը միակ ուժն է, որի հետ հնարավոր է համագործակցել, եւ որը կարող է ապահովել այդ տարածքի բնակչության անվտանգությունը։ «Դա է պատճառը, որ ԱՄՆ-ն, 4 տարի ծայրահեղականներին աջակցելով, հասկացավ, որ չկա մի կառույց, որը կարող է իր վրա վերցնել երկրի կառավարումը։ Այդ պատճառով ԱՄՆ-ն եւ մյուս խաղացողները ստիպված են մոտ ժամանակներս համագործակցել այն ուժի հետ, որն ի վիճակի է հսկողության տակ պահել երկրում ստեղծված իրավիճակը»,- եզրափակեց արաբագետը։