Ռանգունայի դատարանը Բիրմայի երկու քաղաքացիների եւ մեկ նորզելանդացու դատապարտել է 2,5 տարվա ազատազրկման՝ կրոնը վիրավորելու համար:
Նախորդ տարվա դեկտեմբերին նրանք գովազդային պաստառ էին պատրաստել իրենց բարի պրոմո-արշավի համար, որտեղ պատկերված է եղել Բուդդան՝ ականջակալներով:
Մեղադրյալները ներողություն են խնդրել պաստառը համացանցում տեղադրելու համար, որտեղ Սիդհարտհա Գաուտաման երաժշտություն է լսում, բայց դատարանը չի ընդունել ներողությունը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Բիրմայում բուդդիզմ է դավանում բնակչության մոտ 90 տոկոսը:



























