Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ փաշայի թոռան՝ Հասան Ջեմալի «1915. Հայոց ցեղասպանություն» գիրքը թարգմանվել է ֆրանսերեն։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, թուրք հայտնի լրագրող Հասան Ջեմալի «1915. Հայոց ցեղասպանություն» գիրքը մարտի 19-ին լույս կտեսնի ֆրանսերենով Les Prairies Ordinaires հրատարակչատնից եւ կունենա Le Génocide Arménien’ անունը։
Հասան Ջեմալի գիրքը Թուրքիայում լույս է տեսել 2012 թվականին «Էվերեստ» հրատարակչատան կողմից։ Գիրքը թարգմանվել է նաեւ հայերենով։





























