Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի հետախուզական ստորաբաժանման զինծառայողները վարժանքներ են սկսել Հայաստանում գտնվող Փամբակի լեռնային ուսումնամարզական համալիրում:
Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի մամլո ծառայությունից հայտնում են, որ վարժանքները տեղի են ունենում ծովի մակարդակից ավելի քան 2 հազար մետր բարձրության վրա, որոնց մասնակցում է 300 զինծառայող:
Ռուս հետախույզները պետք է իրականացնեն նաև կրակային փորձարկումներ, որոնց ժամանակ նրանք կյուրացնեն անաղմուկ կրակ վարելու մեթոդիկան: Լավագույն հետախույզները կմասնակցեն Հյուսիսային Օսիայում կայանալիք հետախույզների մրցույթին:





























