Թուրքիայի Հաթայ նահանգում տղամարդը քյաբաբը բրդուճ անելու ընթացքում պատահաբար փաթաթել է նաեւ սեղանին դրված ածելիի գլխիկը եւ կերել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Հաթայում Իբրահիմ Արսլանը տանը քյաբաբ ուտելուց հետո ստամոքսի ցավի գանգատով դիմել է հիվանդանոց։
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ տղամարդու ստամոքսում ածելիի գլխիկ կա, որը վիրահատության միջոցով հեռացվել է։
Տղամարդը պատմել է, որ սափրվելուց հետո սեղանին է մոռացել ածելին եւ քյաբաբ ուտելու ժամանակ առանց նկատելու ածելիի գլխիկը բրդուճ է արել քյաբաբի հետ եւ կերել։




























