Ռուսաստանը Զինված ուժերի մարտական պատրաստվածության հանկարծակի ստուգումների շրջանակներում Կալինինգրադ քաղաքի մատույցներում «Իսկանդեր-Մ» հրթիռային համալիրներ է տեղակայել։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ Պաշտպանության նախարարության իր աղբյուրները։

«Բալթիկայում ցամաքային խմբավորումը կուժեղացվի «Իսկանդեր» համալիրներով, որոնց տեղ կհասցնեն Բալթյան նավատորմի դեսանտային նավերը»,- հայտարարել է գործակալության աղբյուրը։

2013թ. լրատվամիջոցներում լուրեր էին շրջանառվում, որ Ռուսաստանը Կալինինգրադի շրջանում մշտական հիմունքներով «Իսկանդեր-Մ» համակարգեր է տեղակայել։ Սակայն այս լուրերը պաշտոնապես չհաստատվեցին։