ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ մարտի 17-ին, կազմել է 479.74 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 1.11 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 508.86 դրամ (աճել է 2.28 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 709.68 դրամ (նվազել է 1.35 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.79դրամ (աճել է 0.05 դրամով):

Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 239.07 դրամ, ոսկին՝ 17,768.45 դրամ, պլատինը՝ 17,197.76 դրամ:

Մարտի 17-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3,130,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 479.34 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 479.2 դրամ: