Մեծ Բրիտանիայում 3 դատավորի հեռացրել են աշխատանքից այն բանից հետո, երբ նրանց բռնացրել են աշխատավայրում պոռնոգրաֆիկ բնույթի հոլովակներ դիտելիս։
Եւս մեկ դատավոր ինքնակամ աշխատանքից ազատման դիմում է գրել դատավորների վարքը քննող հանձնաժողովի կողմից իրականացվող հետաքննության ավարտին։ Այս մասին գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը։
Հանձնաժողովում նշել են, որ պոռնոգրաֆիկ հոլովակ նայելու մեջ դատապարտելի ոչինչ չկա, սակայն վերահսկիչ մարմինը դատավորների վարքը անթույլատրելի է համարել




























