Ինդոնեզիայի Ճավա կղզու արեւմտյան հատվածում Չիմանուք գետի ամբարտակի փլուզումը ջրհեղեղի պատճառ է դարձել եւ 4 հազար մարդու հարկադրել է լքել իրենց տները։
Հատկապես ծանր է վիճակը Արեւմտյան Ճավա նահանգում, որտեղ ջրի մակարդակի բարձրությունը տեղ-տեղ կազմում է 3 մետր։ Ջրհեղեղից տուժել է 10.5 հազար մարդ, գրում է Detik.com-ը։
Ըստ մասնագետների՝ ամբարտակի փլուզման պատճառը անտառահատումներից առաջացած սողանքներն ու հորդառատ անձրեւներն են։



























