Արմավիրի մարզի Մայիսյան գյուղում ինքնասպանության դեպք է տեղի ունեցել: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ Այգեգործական թաղամասում տներից մեկի նկուղում հայտնաբերել են 48-ամյա տղամարդու դի՝ կախված վիճակում:

Նախնական տեղեկություններով՝ նա ինքնասպանություն է գործել: Հարուցվել է քրեական գործ, հանգամանքները պարզվում են: Մեր տեղեկություններով, մահացած տղամարդը չէր աշխատում, իսկ դեպքը տեղի է ունեցել կնոջ հայրական տանը: