Վրաստանի ժողովրդական դերասան Վախթանգ Կիկաբիձեն ցանկանում է քաղաքական ապաստան ստանալ Ուկրաինայում։ Այս մասին գրում է ՈՒՆՆ-ը՝ վկայակոչելով Կիեւում մամուլի ասուլիսի ժամանակ նրա արած հայտարարությունը։

«Ես երեկ կնոջս ասացի՝ ե՛կ քաղաքական ապաստան խնդրենք։ Նա ասաց՝ լավ»,- նշել է Կիկաբիձեն։

Դերասանը հավելել է, որ Ուկրաինայի կառավարությունում նոր վրացի նախարարները կօգնեն հաղթահարել ճգնաժամը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վախթանգ Կիկաբեիձեին Ուկրաինայում «Տարվա մարդ» համազգային ծրագրի մրցանակ են շնորհելու։