Արմավիրի մարզի Մայիսյան գյուղում մարտի 16-ին, տան նկուղում կախված հայտնաբերված 48-ամյա տղամարդն ազգությամբ եզդի էր: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Մայիսյանի բնակիչները:

Նրանք պատմեցին, որ տղամարդը մշտական բնակություն չուներ իրենց գյուղում:

«Նա սեզոնային գալիս էր, մարտից մինչեւ նոյեմբեր մնում, անասուններ էր պահում, հետո գնում իր տուն: Դրա համար իր ու ընտանիքի մասին շատ բան չգիտենք»,- ասացին գյուղացիները:

Թե ինչու է տղամարդը նման քայլի դիմել, գյուղում տեղյակ չեն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Մայիսյան գյուղում ինքնասպանության դեպք է տեղի ունեցել. Այգեգործական թաղամասում տներից մեկի նկուղում հայտնաբերել են 48-ամյա տղամարդու դի՝ կախված վիճակում:

Նախնական տեղեկություններով՝ նա ինքնասպանություն է գործել: Հարուցվել է քրեական գործ, հանգամանքները պարզվում են: