Վրաստանի ժողովրդական արտիստ Վախթանգ Կիկաբիձեի Ուկրաինայից քաղաքական ապաստան ստանալու մասին հայտարարությունը կատակ է եղել։ Այս մասին գրում է ՈւՆՆ-ը։
Դերասանը պարզաբանել է, որ ինքը Կիեւին կդիմեր նման խնդրանքով, եթե Վրաստանում ինչ-որ բան տեղի ունենար։
Նշենք, որ մարտիկ 17-ին Կիեւում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Կիկաբիձեն հայտնել էր, որ մտադիր է քաղաքական ապաստան խնդրել Ուկրաինայից։
Իր հերթին Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Անտոն Գերաշենկոն «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի եթերում հայտարարել էր, թե երկրի իշխանությունները պատրաստ են կարճ ժամկետում դիտարկել Կիկաբիձեին ապաստան տրամադրելու հարցը:





























