Հայաստանի եւ Թուրքիայի ժողովուրդների միջեւ շատ ընդհանուր հան կա: Այս մասին, այսօր՝ մարտի 18-ին, «Արարատի ստորատին» անվանումը կրող մեդիաֆորումի շրջանակներում լրագրողների հետ զրույցում նշել է թուրքական «Zaman» թերթի լրագրող Սերվեթ Յանաթման:
Նրա խոսքով՝ ինքը լուսաբանում է Թուրքիայի համար կարեւոր տարածաշրջանային իրադարձությունները, ներառյալ Հայաստանում տեղի ունեցող դեպքերը: «Իմ աշախատանքը պատմությունը քննարկելը չէ, այլ երկու ոկղմերի՝ Հայաստանի եւ Թուրքիայի, դիրքորոշումները լուսաբանելը»,-ընդգծել է Յանաթման:
Թուրք լրագրողը նշել է, որ Հայաստան է այցելում արդեն 3-րդ անգամ: «Ես հույս ունեմ, որ երկխոսությունը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ապագայում կզարգանա»,-հավելել է Սերվեթ Յանաթման:
Լուսնակարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























