Ռուսական «Մաշան եւ արջը» մուլտսերիալը Best Animation անվանակարգում արժանացել է Kidscreen Awards 2015-հեռուստամրցանակին։ Այս մասին գրում է «Իզվեստիա» պարբերականը՝ վկայակոչելով սերիալի պրոդյուսեր Դմիտրի Լովեյկոյին։
«Սա ռուսական անիմացիոն սերիալների առաջին փաստացի ճանաչումն էր միջազգային մակարդակով։ Այս մրցանակը յուրօրինակ մանկական «Օսկար» է»,- հայտարարել է նա։
Kidscreen Awards ամենամյա հեռուստամրցանակը շնորհվում է «Մանկական ծրագրեր» եւ «Մանկական հաղորդումներ» անվանակարգերում։





























