Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Թուրքիայի ներկայացրած նախապայմանները հակաժողովրդավարական են։ Այս մասին այսօր՝ մարտի 18-ին, խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։

Նա նշեց, որ հայկական  կողմի փաստարկները ինքը բազմիցս ներկայացրել է եվրոպացի իր գործընկերներին։ «Սակայն, չնայած եվրոպացի, ամերիկացի եւ ռուս գործընկերների կոչերին, Թուրքիան ոչ միայն չվավերացրեց արձանագրությունները, այլ նաեւ փակ է պահում Հայաստանի հետ սահմանը՝ նպաստելով մեր երկրի տնտեսական շրջափակմանը։ Բոլոր միջազգային նորմերով նման վարքը անընդունելի է համարվում»,- ընդգծեց Շարմազանովը։